Օդեսայի ոստիկանությունը կգլխավորի Վրաստանի ՆԳ նախարարության նախկին փոխնախարարը
Աշխարհ
Օդեսայի մարզում Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր վարչության պետ է նշանակվելու Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Գիա Լորդքիփանիձեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով մարզի իրավապահ մարմինների մի աղբյուրի:
Լորդքիփանիձեն Վրաստանի ներքին գործերի փոխնախարար է աշխատել Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք:
Մայիսի 30-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն է տրամադրել Սահակաշվիլիին, հրամանագիր է ստորագրել նրան Օդեսայի նահանգապետ նշանակելու մասին և անձամբ Օդեսայում նրան ներկայացրել է տեղի պաշտոնյաներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել