Պուտինը Հռոմի պապի հետ կքննարկի Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրադրությունը. Կրեմլ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 10-ին կայցելի Վատիկան և հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
«Ենթադրվում է, որ կքննարկվի երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև հրատապ միջազգային խնդիրները, մասնավորապես, Ուկրաինայի իրադրությունը՝ միջդավանական հարաբերությունների տեսանկյունից, ուկրաինացի կաթոլիկների գործունեությունը: Իհարկե, կարծարծվի քրիստոնեաների դրությունը Մերձավոր Արևելքում և նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»,-լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ուշակովը հիշեցրել է, որ հունիսի 10-ին կկայանա Պուտինի երկրորդ հանդիպումը Ֆրանցիսկոսի հետ. առաջին անգամ նրանք զրուցել են 2013 թվականի նոյեմբերին:
«Նման շփումներն արդեն բարի ավանդույթ են դառնում»,-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է Վատիկանի վարչակազմի բարձրաստիճան պրելատը՝ մեկնաբանելով առաջիկա հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը: Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ քահանայապետը «մեծ ուշադրությամբ, կշռադատվածությամբ և բարյացակամությամբ է հետևում Ռուսաստանի քաղաքականությանը և ուրախ կլինի կարծիքներ փոխանակել Ռուսաստանի ղեկավարի հետ»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել