Կիևի մերձակա նավթաբազայում հրդեհ է մոլեգնում, լսվում են պայթյուններ
Աշխարհ
Կիևի մարզի «ԲՌՍՄ-նեֆտ» նավթաբազայում հրդեհը մարելիս զոհվել են հրշեջներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Twitter սոցիալական ցանցում հաղորդել է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
«Պայթյուն Վասիլկովի նավթաբազայում: Վիթխարի: Զոհվել են հրշեջներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունը գործի է դրել ամենն, ինչ որ կա: Տագնապով ոտքի է հանվել Ազգային գվարդիան: Աշխատում ենք»,- հայտնել է նա:
ՈՒՆՆ գործակալության տվյալներով, որը վկայակոչում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, զոհվել են չորս հրշեջներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոսպիտալացվել են 11 տուժածներ, նրանցից մեկը մահացել է: Ինչպես նշել է գործակալությունը, բազայում պահվում է մինչև 15 հազար տոննա նավթամթերք:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ հրդեհը հաջողվել է մարել վառելանյութի պահեստարաններից մեկում, ևս 16-ն այրվում են:
Կիևի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ «Պայթյունավտանգ ձեռնարկություններում կամ պայթյունավտանգ արտադրամասերում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտնել էր, որ Կիևի մարզի Վասիլկովի շրջանի նավթաբազայում բռնկած հրդեհը տեխնիկական պատճառներ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել