Պենտագոնը սխալմամբ սիբիրյան խոցի հարուցիչներով ծանրոցներ է ուղարկել ԱՄՆ 66 լաբորատորիաներ
Աշխարհ
Պենտագոնը սխալմամբ սիբիրյան խոցի կենդանի հարուցիչներով ծանրոցներ է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի և 19 նահանգների 66 լաբորատորիաներ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուորենը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լաբորատորիաների թիվը, ուր սխալմամբ կենդանի հարուցիչներով ծանրոցներ են ուղարկվել, 51-ից հասել է 66-ի, որոնք ուղարկվել են մայրաքաղաքի 19 նահանգներ և Կոլումբիա շրջան»,- ասել է նա լրագրողներին: Դրանց թվում են` կոմերցիոն ընկերությունները, ուսումնական հաստատությունները և պետական գիտական կազմակերպությունները:
ԱՄՆ պաշտպանության նախարարության 8 քաղաքացիական և 23 զինծառայող անձանց դեպքում, որոնք գործ են ունեցել սիբիրյան խոցի հարուցիչների հետ, կանխարգելիչ բժշկական միջոցառումներ են իրականացվել: Զինծառայողն ասել է, որ հիվանդությամբ վարակվելու կամ դրա կասկածի ոչ մի դեպք չի գրանցվել:
Լաբորատորիաների թիվն օր օրի աճել է այն ժամանակվանից, երբ Պենտագոնը մայիսի 27-ին հայտարարել է դեպքի մասին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել