Մեծ Բրիտանիային ԵՄ -ի կազմից դուրս գալու դեպքում սպառնում է աշխատատեղերի կրճատում և տնտեսական վնաս
Աշխարհ
Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանն ու վնաս կհասցնի տնտեսությանը: Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ կստեղծվի «անորոշության և անկայունության մթնոլորտ», ինչը կստիպի ընկերություններին ավելի քիչ պատրաստակամությամբ ներդրումներ կատարել նոր աշխատատեղերում:
Բրիտանական ընկերություններին դժվար կլինի հավաքագրել որակավորված արտասահմանցի աշխատողների:
Կառավարությունը խոստացել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնել մինչև 2017 թ. վերջը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել