ԵԽ խորհրդարանականները ներկայացել են ադրբեջանցի քաղբանտարկյալների նկարներով շապիկներով
Աշխարհ
Եվրախորհրդարանի հերթական նիստի ժամանակ մի խումբ պատգամավորներներ ներկայացել են ադրբեջանցի քաղբանտարկյալների նկարները պատկերող շապիկներով` ի նշան բողոքի Ադրբեջանում տիրող կարգերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Նախաձեռնության հեղինակը Եվրախորհրդարանի փոխնախագահ, Կանաչների խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկ Լունաչեկն է եղել: Հունիսի 8-ի նիստի ամենասկզբում խորհրդարանականները հագել են շապիկներ ադրբեջանցի բանտարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսի, լրագրող Խադիջա Իսմայիլովայի, Ռասուլ Ջաֆարովի, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի, Էմին Հուսեյնովի նկարներով: Ավելի ուշ ունեցած ելույթի ժամանակ Լունաչեկը հայտարարել է, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների խնդիրը: Նա կոչ է արել Եվրախորհրդարանին համապատասխան բանաձև ընդունել խնդրի վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել