Հռոմում երկու միանձնուհիներ երեք օր արգելափակվել են վերելակում
Աշխարհ
69-ամյա և 58-ամյա միանձնուհիները արգելափակվել են Հռոմի մենաստաններից մեկի վերելակում, հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` նրանք օգնության կանչեցին, սակայն շենքում ոչ ոք չի եղել շաբաթավերջին:
Երկուշաբթի օրը նրանց հայտնաբերել է հավաքարարը, որը ոստիկանություն է կանչել:
Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, որտեղ բուժում են ստացել ջրազրկումից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան