ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պահպանում է քաղաքական ու ռազմական կապեր. Ստոլտենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Մոսկվայի հետ պահպանում է քաղաքական ու ռազմական բնույթի կապերը: Այս մասին նա հայտնել է Berlin Policy Journal-ին տված հարցազրույցի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը, սակայն մենք շարունակում ենք բաց պահել քաղաքական ու ռազմական շփման միջոցները»,- ասել է գլխավեր քարտուղարը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոչ վաղ անցյալում ռուսական կողմին հանձնել է զինվորականների միջև թեժ գծի նորացված համարները:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել