ԵՄ կառավարական շենքերը տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով
Աշխարհ
Բելգիայի իրավապահ մարմինները պայթյունի սպառնալիքի պատճառով երեկ երեկոյան Բրյուսելում ԵՄ խորհրդի և Եվրախորհրդի շենքերից տարհանել էին մարդկանց, հայտնում է AFP-ն:
Նշվում է, որ այսօր Բրյուսելում պետք է անցկացվի ԵՄ-ի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների միության գագաթնաժողովը:
Տագնապը բարձրացրել էր շենքի աշխատակիցներից մեկը: Կասկածների տեղիք էր տվել համալիրի ներսի ավտոկայնատեղիում կայանած մեքենան: Բարձրացված տագնապի պատճառով քաղաքային ծառայությունները փակել են երթևեկությունը մի քանի փողոցներով, որոնք տանում են եվրոպական թաղամասի կենտրոն:
Ավելի ուշ հաղորդվել է սպառնալիքի բացակայության մասին, երթևեկությունը վերականգնվել է:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել