Փենսիլվանիայում գլխավոր բժշկի պաշտոնում նշանակվել է 57-ամյա տրանսսեքսուալ
Աշխարհ
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատը գլխավոր բժշկի պաշտոնում նշանակել է տրանսսեքսուալ կնոջ, հաղորդում է Reuters-ը:
Նահանգի կառավարությունում նա առաջին տրանսգենդերն է:
«Ես շատ երախտապարտ եմ նահանգապետին այդ պաշտոնում ինձ ընտրելու համար, ինչպես նաև սենատին՝ աջակցության համար»,- ասել է 57-ամյա բժիշկ Ռեյչել Լևինը:
Երկու երեխաների նախկին հայր Լևինն ավելի վաղ ղեկավարել է սննդային վարքի խանգարումներով դեռահասների կլինիկան:
Նա իր սեռափոխության գործընթացն ավարտել է 2013-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել