Հերթական պայթյունն է որոտացել Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայում
Արտակարգ Պատահար
Հերթական պայթյունն է որոտացել Կիևի մերձակայքում այրվող նավթաբազայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 10-ին հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Կրկին պայթյուն է որոտացել Կիևի մարզի Վասիլկովյան շրջանի Կրյաչկի գյուղի նավթաբազայում: Ինչպես հայտնել են ականատեսները, պայթյունը տեղի է ունեցել ժամը 5:30-ին: Տասնյակ միավոր տեխնիկա և փրկարարները շարունակում են մարել հրդեհը: Նրանց խոսքով՝ հրդեհի մարման դժվարությունն այն է, որ այրվող պահեստարանները մոտ են գտնվում միմյանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունիսի 8-ի երեկոյից այրվում է Կիևից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթաբազան: Իշխանությունները հավաստիացրել են, որ վտանգ չկա, թեև տարհանում են հայտարարել բռնկման օջախից երկու կիլոմետրանոց գոտում: Կրակը ճարակել է 17 պահեստարան: Հունիսի 9-ի երեկոյան հաղորդվել է, որ այրվում են դրանցից միայն երեքը:
Ըստ արտակարգ իրավիճակների պետական ծառայության վերջին տվյալների՝ զոհվել է չորս, վիրավորվել՝ 12 մարդ, հարուցվել են մի քանի քրեական գործեր: Երեքշաբթի երեկոյան ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ արտակարգ պատահարի վայրում կրակը փորձում են մարել փրփուրով, գործի է դրված հրշեջ գնացք, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել