Հունաստանում գործադուլի պատճառով փակ են դեղատները
Աշխարհ
Համահունական դեղագործական ասոցիացիան (PFS) հունիսի 10-ին անցկացնում է համազգային գործադուլ, ամբողջ երկրում փակ են դեղատները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դեղագործները պահանջում են չեղյալ հայտարարել այն օրենքը, որը թույլատրում է անդեղատոմս դեղորայք գնել սովորական խանութներում: Դեղագործների կարծիքով՝ սովորական խանութներում դեղորայքի վաճառքը քաղաքացիների օգտին չէ և կհանգեցնի սոսկ անդեղատոմս դեղամիջոցների գների աճի, որոնք, նրանց տվյալներով՝ այսօր ամենացածրն են Եվրոպայում:
Դեղագործները համոզված են, որ 9,8 հազար դեղատներն ավելի քան բավարար են դեղորայքի վաճառքի համար:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ասոցիացիան պլանավորում է հունիսի 13-ին անցկացնել ամբողջ երկրի պատվիրակների ընդհանուր ժողով՝ որոշելու հետագա գործողությունները և բողոքների աճի հնարավորությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել