Քերին լուսանկար է ցուցադրել հիվանդանոցից, որտեղ նա վերականգնման բուժընթաց է անցնում
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է զետեղել Բոսթոնի հիվանդանոցից, որտեղ նա բուժընթաց է անցնում ազդրի կոտրվածքից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վիրահատությունից մեկ շաբաթ անց ինձ լավ եմ զգում: Խոսել եմ Սյուզան Ռայսի (ազգային անվտանգության հարցերով խորհրդականի) և պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Քերին:
Սոցցանցում զետեղված լուսանկարում պետքարտուղարը նստած է հիվանդասենյակում՝ ծնկների վրա դրված փաստաթղթերով, և խոսում է հեռախոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել