Ավելի քան 70 պոտենցիալ ահաբեկիչ աշխատանք է ստացել ԱՄՆ-ի օդանավակայաններում
Աշխարհ
Առնվազն 73 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու համար, անցել են ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության ստուգումն ու դառնալ ամերիկյան օդանավակայանների աշխատակիցներ: Այս մասին գրում է riafan.ru-ն` հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Համաձայն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության կողմից անցկացված քննության տվյալների, խնդիրն այն է, որ վարչության աշխատակիցներին հասանելի չի եղել ահաբեկչության մեջ կասկածվողների ցանկը:
Ամերիկյան ներքին անվտանգության նախարարությունն արդեն կոչ է արել փոփոխություն մտցնել համապատասխան օրենքում` վարչության համար հասանելի դարձնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները` ահաբեկչության մեջ կասկածվողների վերաբերյալ:
Ավելի վաղ նախարարությունը նաև ստուգել էր օդանավակայաններում ուղեբեռի անվտանգության համակարգն ու պարզել, որ մետաղորսիչ դետեկտորները դեպքերի 95 տոկոսում չեն արձագանքել պայթուցիկ սարքերի ու զենքերի մուլյաժներին:
Փորձարկումներից մեկի ժամանակ ռումբը տեղադրված է եղել հատուկ ծառայության աշխատակցի մեջքին:
Դրանից հետո նախարար Ջեխ Ջոնսոնը խոստացել է խստացնել երկրի օդանավակայաններում ուղեբեռի խստացման համակարգը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել