Անկարան մերժել է Թուրքիայի հասցերին արված քննադատությունով Եվրախորհրդարանի բանաձևը
Աշխարհ
Անկարան անընդունելի է համարում Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևը, որը պարունակում է Եվրամիությանը անդամակցել ձգտող Թուրքիայի հասցեին քննադատությունը, հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Չորեքշաբթի օրը ԵԽ-ն Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում Թուրքիայի մասին բանաձև է ընդունել, որը նվիրված է երկրի առաջընթացի գնահատմանը 2014-ի բարեփոխումների շրջանում: Փաստաթղթում քննադատվում է արդարադատության համակարգը և ԶԼՄ-ների դրությունը երկրում, ինչպես նաև հղում կա ԵԽ-ի ապրիլին ընդունած բանաձևին, որտեղ կոչ է արված Անկարային ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հայերի Ցեղասպանությունը:
«Թուրքիայի հասցեին քննադատությունը, որն ակնկալում է մտնել Եվրամիություն, Անկարան անընդունելի է համարում»,- հայտարարել է ԵՄ գործերով նախարար Վոլկան Բոզկիրը:
Այդ բանաձևն անընդունելի է համարել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև ասոցիացիան ստորագրվել է 1963 թվականին: Անդամության դիմում Անկարան տվել է 1987-ին: Իսկ բանակցություններն այդ ուղղությամբ սկսվել են 2005 թվականին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել