Համաշխարհային բանկը նվազեցրել է երկրների տնտեսական աճի կանխատեսումը
Աշխարհ
Համաշխարհային բանկը վատթարացրել է 2015 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 3-ից մինչև 2,8 տոկոս: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցին:
Աճի դանդաղեցումը կապված է նավթի գների նվազման հետ: Երկրորդ բացասական գործոնն ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճն է, որը բարձրացնում է զարգացող տնտեսությունների համար վարկերի արժեքը:
Զարգացող երկրների համար կանխատեսումը հունվարին կանխատեսված 4,8 տոկոսից նվազեցվել է մինչև 4,4 տոկոս: Զգալի անկում է սպասվում Բրազիլիայում և Ռուսաստանում, իսկ ամենաարագ աճող խոշոր տնտեսություն է նշվել Հնդկաստանը:
Ամերիկյան տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է՝ 3,2-ից մինչև 2,7:
2016 և 2017 թվականների համաշխարհային կանխատեսումները Համաշխարհային բանկն առանց փոփոխությունների է թողել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել