ԱՄՆ-ում 92-ամյա կինը որդեգրել է իր 76-ամյա զարմուհուն
Աշխարհ
ԱՄՆ-ի Թեքսասի նահանգում 92-ամյա կինը որդեգրել է 76-ամյա զարմուհուն, որին ավելի քան կես դար խնամել է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC ալիքին:
Դալլաս քաղաքի բնակչուհի Մյուրիել Քլեյթոնը հունիսի 9-ին պաշտոնապես դարձել է իր 76-ամյա զարմուհու՝ Մերի Սմիթի մայրը, պաշտոնական ընթացակարգը տեղի է ունեցել տեղի դատարանում:
Որդեգրումն ի վերջո պաշտոնապես ձևակերպել է երկու կանանց 60 տարի շարունակվող մայր-դուստր կապերը:
Հոր մահից հետո Սմիթը մնացել էր ծանր հիվանդ մոր խնամքին: Քանի որ նա չէր կարող ապահովել դստեր պատշաճ խնամքը, փաստորեն նրա ամբողջ հոգսը ստանձնել է ավագ զարմուհին՝ Քլեյթոնը: Աղջիկը նրա տանը դաստիարակվել է հարազատ երեխաների հետ մեկտեղ, բայց կինն ամբողջ կյանքում երազում էր պաշտոնապես ձևակերպել իր հարաբերությունները հոգեդստեր հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)