Մոմե քանդակների թանգարանը Քիմ Քարդաշյանին կհավերժացնի սելֆի անելիս
Աշխարհ
Լոնդոնի Տիկին Թյուսոյի թանգարանում կհայտնվի ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե քանդակը, որը սելֆի է անում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Time-ին:
Ինչպես գրել է հրատարակությունը, արձանի ձեռքին կլինի սմարթֆոն, որի միջոցով այցելուները կկարողանան սելֆի-լուսանկար անել Քարդաշյանի քանդակի հետ:
«Երբ մենք կեցվածք էինք մտածում Քիմի քանդակի համար, իսկույն ակներև դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,- պատմել է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլերը:
Քարդաշյանի թիկունքին ֆոնը մշտապես կփոխվի, քանզի հայտնի է, որ սելֆի սիրող հեռուստաաստղը ճիշտ է համարում երեք ինքնանկարից ավելի չանել նույն դեկորացիաներում:
Քանդակը թանգարանում կհայտնվի հուլիսին (ստույգ օրը հայտնի չէ):


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել