Կիևի մերձակա նավթաբազայում հրդեհը գործնականում մարված է. փրկարարներ
Աշխարհ
Կիևի մարզի Կրյաչկի գյուղի նավթաբազայում հրդեհը գործնականում մարված է, հունիսի 11-ի առավոտվա դրությամբ շարունակում են այրվել վառելիքի մեկ մեծ և 13 փոքր տարողություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հունիսի 11-ի 8.30-ի դրությամբ դեռևս այրվում են վառելանյութով մեկ տարողություն՝ 900 խորանարդ մետր ծավալով, և 13 տարողություններ՝ 50 խորանարդ մետր ծավալով: Ներկայումս կատարվում է տարողությունների սառեցում»,- ասված է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ հունիսի 11-ի հաղորդագրության մեջ:
Հրդեհի մարմանը մասնակցում է ավելի քան 300 փրկարար, ներգրավված է 45 միավոր տեխնիկա:
Հունիսի 8-ի երեկոյից Կիևից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա այրվում է նավթաբազան: Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հունիսի 9-ին հայտնել է, որ քաղաքի ստուգիչ կետերում օդի հետազոտությունները ցույց են տվել, որ այրման հետևանքով անջատվող վտանգավոր նյութերը գերազանցում են առավելագույն թույլատրելի խտությունները, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել