Տասնյակ մարդիկ են զոհվել Նեպալում տեղի ունեցած սողանքների հետևանքով
Աշխարհ
Նեպալի հյուսիսում առնվազն 28 մարդ Է զոհվել, ևս 10-ը՝ լուրջ վնասվածքներ ստացել սողանքներից, որոնք հունիսի լույս 11-ի գիշերը տեղի են ունեցել հորդառատ անձրևների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները:
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Տեղական ոստիկանությունը ենթադրում Է, որ զոհերի թիվը կարող Է աճել:
Բացի այդ, անձրևները ջրի մակարդակի բարձրացում են առաջացրել տեղի ջրամբարներում, ինչը խախտել Է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը:
Ապրիլի վերջին և մայիսին Նեպալը պատուհասել են մի քանի ուժգին երկրաշարժեր. ամենաավերիչը տեղի Է ունեցել ապրիլի 25-ին, որն ավելի քան 8 հազար մարդու կյանք Է խլել, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել