Ռուսաստանից Դոնբաս է ժամանել հերթական հումանիտար ավտոշարասյունը
Աշխարհ
Ռուսաստանից Դոնեցկ և Լուգանսկ են ժամանել 29-րդ հերթական հումանիտար ավտոշարասյան բեռնատարները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
100 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը տեղ Է հասցրել 1000 տոննայից ավելի բեռներ՝ պարենամթերք, առաջին անհրաժեշտության իրեր ևարհը հաղթահարել Է առանց միջադեպերի:
«Այժմ պահեստներում սկսվում Է դրանց բեռնաթափումը»,-հայտնել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը և հավելել, որ բեռնաթափումից հետո ավտոմեքենաները կվերադառնան Ռոստովի մարզ:
Նախորդ հումանիտար ավտոշարասյունը Ռուսաստանից Դոնբաս Էր ժամանել մայիսի 28-ին: Ընդհանուր առմամբ անցյալ տարվա օգոստոսից ի վեր, երբ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանություններն ակտիվ մարտական գործողությունների ֆոնին հայտարարեցին տարածաշրջանում մոտալուտ հումանիտար աղետի մասին, Ռուսաստանը Դոնբաս Է ուղարկել 36 հազար տոննայից ավելի բեռներ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել