38 հարված՝ մեկ օրում. կա 5 զոհ. պատերազմը Դոնբասում շարունակվում է
Աշխարհ
Գորլովկայում կրակի տակ զոհվել է երեք մարդ, վիրավորվել է չորս երեխա, որոնցից մեկը ծանր վիճակում է: Այս մասին հայտնել են ԴԺՀ-ի պաշտպանության նախարարությունից` փոխանցում է vesti.ru-ն:
Ուժայինները կրակահերթ են սկսել գիշերը` ռմբակոծելով երեք բնակավայրեր: Պայթյունների հետևանքով վնասվել է ենթակայանը, քաղաքի մի մասը մնացել է առանց լույսի և ջրի:
Ուկրաինացի ուժայինները հարվածներ են հասցրել նաև Դոնեցկի ծայրամասերին: Ականատեսները հայտնել են, որ կրակը բացվել է տանկերից, ականանետներից և ծանր հրետանուց:
Այժմ հայտնի է հինգ զոհերի մասին, որոնցից երկուսը երեխա են (նրանց տարիքային տվյալները ճշգրտվում են) և երեք կանայք: Կրակահերթի հետևանքով ԴԺՀ-ի ամբողջ տարածքում արձանագրվել են բազմաթիվ ոչնչացումներ և հրդեհներ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել