Ղրիմի իշխանությունները մտադիր են թերակղզում «նոր Անթալիա» ստեղծել
Աշխարհ
Ղրիմը կարող է վերադառնալ թերակղզու արևմտյան ափին նոր միջազգային զբոսաշրջային վայր կառուցելու սառեցված նախագծին: Այդ մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Սերգեյ Ստրելբիցկին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մի քանի տարի առաջ, երբ Ղրիմն Ուկրաինայի կազմում էր, ուկրաինական կառավարությունը պատրաստվում էր նոր միջազգային զբոսաշրջային վայր կառուցել արևմտյան ափին:
Նախագիծը ենթադրում էր 100 հյուրանոցի կառուցում` ժամանցային գոտիով, օդանավակայանով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում էր, որ այն կդառնա թուրքական Անթալիայի նմանությամբ վայր: Նախագիծը, սակայն, ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցվել է:
«Նման նախագիծ եղել է, և այսօր, կարծում եմ, մենք կարող ենք դրան վերադառնալ, քանի որ Արևմտյան Ղրիմն իսկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում, դա զբոսաշրջային շրջան է»,- ասել է Ստրելբիցկին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել