Չինաստանի անվտանգության նախկին նախարարը դատապարտվել է ցմահ բանտարկության
Աշխարհ
Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը, որը մեղադրվում էր կոռուպցիայի և պետական գաղտնիքի հրապարակման մեջ, դատարանի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի պետական լրատվամիջոցներին:
Նախքան 2012 թվականին կենսաթոշակի անցնելը, 73-ամյա քաղաքական գործիչը համարվում էր Չինաստանի ղեկավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկը:
Չժոուին մեղադրանքներ են առաջադրվել ապրիլին:
Չժոու Յունկանի նախկին գործընկերներից ու ազգականներից շատերը նույնպես հետաքննության տակ են կոռուպցիայի մեղադրանքներով:
Ինչպես նշում են վերլուծաբանները, նախկին նախարարի նկատմամբ գործ է հարուցվել կուսակցության ներսում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, որին, այդ թվում՝ կուսակցության իմիջը բարելավելու համար, ՉԺՀ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո ձեռնամուխ է եղել Սի Ցզինպինը: Հակակոռուպցիոն արշավը օգնել է նրան հասնելու իր նպատակներին և ժողովրդականություն ձեռք բերել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել