Սողանքների հետևանքով Նեպալում զոհվածների թիվը հասել է 47-ի, տուժել է 80-ից ավելի բնակիչ
Աշխարհ
Նեպալում սողանքների հետևանքով զոհվածների թիվը հասել է 47-ի, ևս ավելի քան 80 բնակիչներ տուժել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է IANS լրատվական գործակալությունը:
Տարերքի հարվածը բաժին է ընկել Թափլեջունգի շրջանի վեց գյուղերի: Սողանքների պատճառ են դարձել հորդառատ անձրևները:
Փլատակներում կարող են լինել տասնյակ մարդիկ: Նրանց ստույգ թիվն անհայտ է: Սողանքների վայր են ժամանում փրկարարները:
Փրկարարական գործողությունը դժվարանում է ողբերգության վայրի հեռու գտնվելու և շարունակվող տեղատարափի պատճառով: Անձրևների տարեշրջանը, որոնց հետևանքով լեռնային շրջաններում պարբերաբար սողանքներ են լինում, Նեպալում տևում է հունիսից մինչև սեպտեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել