Պուտինն ու Էրդողանը Բաքվում կքննարկեն էներգետիկ նախագծերն ու Սիրիայում իրավիճակը
Աշխարհ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Բաքվում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում և էներգետիկ համատեղ ծրագրերը: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Իրականում դա բավականին կարևոր հանդիպում է: Առաջին հերթին` նրանք արդեն վաղուց չեն հանդիպել, Ռուսաստանը և Թուրքիան շատ կարևոր գործընկերներ են մնում և՛ առևտրատնտեսական, և՛ ներդրումային, և՛ տարբեր ոլորտներում խոշոր նախագծերի առումով: Այդ պատճառով ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպման օրակարգը շատ լայն է, առավելևս, որ հանդիպումը կկայանա Թուքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` կարծիքներ կփոխանակվեն Սիրիայում իրավիճակի, երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև համատեղ խոշոր ծրագրերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել