Թուրքիան դեռ սպասում է և չի ուղարկի Ցեղասպանության պատճառով հետ կանչված դեսպաններին
Աշխարհ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին, անդրադառնալով Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստին, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
«Այդ խոսքը (խմբ.- ցեղասպանություն) առաջին անգամ կիրառած երկրների դեսպաններին քննարկումների համար հետ ենք կանչել: Տվյալ փուլում չի ակնկալվում, որ այդ դեսպանները մոտակա ժամանակներս վերադառնան իրենց պաշտոններին»,- ասել է Բիլգիչը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում և Բրազիլիայում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել