Միշել Օբաման դարձել է More հանդեսի հրավիրված խմբագիրը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահի կինը՝ Միշել Օբաման, դարձել է կանանց համար նախատեսված More ամերիկյան հանդեսի ամառային թողարկման հրավիրված խմբագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսի թողարկումը, որի վրա աշխատել է Օբաման, ԱՄՆ-ի վաճառասեղաններին կհայտնվի հունիսի 23-ին: Առաջին տիկինը կհայտնվի նաև հրատարակության շապիկի վրա:
«Դեռ երբեք առաջին տիկինը հանդես չի եկել հանդեսի հրավիրված խմբագրի դերում»,-գործակալությանը հայտարարել է More-ի գլխավոր խմբագիր Լեսլի Ջեյն Սեյմուրը:
Նրա խոսքով՝ թողարկումը, որի վրա աշխատել է Օբաման, արտացոլում է «աշխարհի նրա տեսլականը»: Այսպես, շատ նյութեր նվիրված են այն թեմաներին, որոնցով զբաղվում է առաջին տիկինը՝ երեխաների առողջ կենսաձևը, աջակցությունը զինծառայողների ընտանիքներին, աղջիկների բարձրագույն և դպրոցական կրթությունը:
«Մինչև վերջին րոպեն նա ընթերցում էր յուրաքանչյուր էջը և խնդրում էր ուղղումների մտցնել: Նա պետք է ամբողջովին հավանություն տար ամեն ինչին»,-ճշտել է Սեյմուրը:
Հանդեսի թողարկման վրա ԱՄՆ-ի նախագահի կինը աշխատել է անվճար, հավելել է More –ի գլխավոր խմբագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել