Իսպանիայի թագավորը զրկել է քրոջը դքսուհու տիտղոսից
Աշխարհ
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը իր քրոջը՝ Ինֆանտա Քրիստինային զրկել է Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արքայական պալատի հայտարարությանը:
Քրիստինային մեղադրում են 2007-ին և 2008-ին պետական գանձարանի դեմ գործած երկու հարկային հանցագործությունների մեջ: Դատավորը Քրիստինային անմիջական մասնակից է համարում Aizoon ֆիրմայի միջոցով 337.138 եվրո հարկերից խուսափելու գործին: Մեղադրող կողմը պահանջում է 8 տարվա ազատազրկում:
«Պաշտոնական կառավարական բանբերը ուրբաթ օրը կհրապարակի արքայական հրամանը, որով նորին մեծությունը ինֆանտա Քրիստինային կզրկի Պալմա-դե-Մայորկայի դքսուհու տիտղոսից»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել