Twitter-ի գլխավոր տնօրենը պաշտոնաթող է եղել
Աշխարհ
Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն պաշտոնաթող է եղել: Այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի միկրոբլոգների ծառայության համահիմնադիր Ջեք Դորսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կոստոլոն պաշտոնը կթողնի հուլիսի 1-ին: Նա կմնա տնօրենների խորհրդի անդամ: Դորսին կշարունակի ղեկավարել Square ֆինանսատեխնոլոգիական ընկերությունը Twitter-ի համար նոր ղեկավար գտնելու ընթացքում:
Հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ ծառայությունը չեղյալ է հայտարարում անձնական հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը:
Եռամսյակային իր վերջին հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ապրիլին, սոցիալական ցանցը նշել է 162,4 մլն դոլարի չափով եռամյսակային վնասի մասին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել