Ռուսական կործանիչը Սև ծովի երկնքում թռել է ԱՄՆ ինքնաթիռից 3 մետր հեռավորության վրա. CNN
Աշխարհ
Ռուսական կործանիչը քիչ է մնացել բախվեր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռին Սև ծովի միջազգային օդային գոտում: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչությունում պաշտոնյաներին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Ռուսական ինքնաթիռը նույն բարձրության վրա թռել է ամերիկյան ինքնաթիռի հետ երեք մետր հեռավորության վրա, ինչից հետո որոշ ժամանակ ուղեկցել է ամերիկյան ինքնաթիռին: Այնուհետև կործանիչը հեռացել է գոտուց:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների ինքնաթիռը ոչ մի պատասխան միջոց չի ձեռնարկել: Հավելյալ տեղեկություններ միջադեպի մասին դեռևս չկան:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել