Ֆրանսիական Ալպերում A320-ի աղետի զոհերի աճյունները կթաղեն եղբայրական գերեզմանում
Աշխարհ
Ֆրանսիայի հարավում մարտի վերջին Airbus A320-ի կործանման զոհերի աճյունները, որոնք ենթակա չեն ճանաչման, կթաղեն աղետի վայրի մերձակայքում՝ եղբայրական գերեզմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբինը:
«Այն ամենը, ինչը հնարավոր էր ճանաչել անատոմիական տեսանկյունից, ճանաչման ընթացակարգ է անցել: Տեղի իշխանությունները որոշել են Վեռնա քաղաքում խմբային թաղում կազմակերպել բոլոր այն մարմնամասերի համար, որոնք ճանաչման ենթակա չեն»,- հայտարարել է Ռոբինը: Նա նաև հայտնել է, որ 30 զոհվածների մարմիններով ինքնաթիռն Իսպանիա կուղևորվի հունիսի 15-ին: Գերմանիայի զոհված քաղաքացիների 44 մարմիններ ինքնաթիռով Դյուսելդորֆ են հասցվել հունիսի 9-ին:
Germanwings ավիաընկերության Airbus A-320-ը, որն իրականացնում էր Բարսելոն-Դյուսելդորֆ չվերթը, մարտի 24-ին ընկել է ֆրանսիական Ալպերում: Օդանավում եղել է 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի վեց անդամ: Նրանք բոլորն էլ զոհվել են:
Ենթադրվում է, որ ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, փակել է օդաչուի խցիկի դուռը և միտումնավոր կործանել ինքնաթիռը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել