Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մելբուռնում
Աշխարհ
Malaysia Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, երբ շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մելբուռնից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 300 մարդ:
«Հաղորդվել է արտակարգ իրավիճակի մասին, օդաչուի խցիկում միացել է շարժիչներից մեկի հրդեհման մասին ահազանգը: Ինքնաթիռը վերադարձել է Մելբուռնի օդանավակայան»,- հայտնել է Airservices Australia-ի ներկայացուցիչը:
Օդանավակայանի մամուլի խոսնակը հայտնել է, որ վայրէջքի ընթացքում ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել