Եվրախորհրդարանը Հաագայի տրիբունալ հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը Հաագայի միջազգային քրեական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ նախաձեռնելու Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի մասի բռնակցման հետաքննությունը: Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն. փոխանցում է LB.ua-ն:
Նա նշել է, որ Եվրախորհրդարանի կողմից հայց ներկայացնելը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ուկրաինան Եվրոպայի խորհրդին պաշտոնապես ծանուցել է Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի մի մասի բռնակցման մասին:
Նախարարը հայտնել է, որ Ուկրաինան այդ հայցին կցել է գլխավոր դատախազության կողմից հավաքված ապացույցները՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներում Ռուսաստանի անօրինական գործողությունների մասին:
Պետրենկոն հավաքված ապացուցողական բազան բավարար է համարում և հույս ունի, որ Հաագայի տրիբունալը օպերատիվ կերպով քրեական գործ կբացի Ռուսաստանի իշխանությունների դեմ:
Նրա կարծիքով` առաջին հերթին պատասխանատվության կենթարկվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա մերձակա շրջապատը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել