Արքայազն Չարլզը պատմել է արքայադուստր Շարլոտայի մասին
Աշխարհ
Բրիտանիայի արքայազն Չարլզը պատմել է թոռնուհու' արքայադուստր Շարլոտայի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The Daily Express-ը, Շարլոտայի մասին Չարլզը մանրամասներ է պատմել Կլարենս հաուսում թեյ ըմպելու արարողության ժամանակ, որը կազմակերպվել է Երկրոդ համաշխարհային պատերազմին մասնակցած օդաչուների և օդանավի անձնակազմի համար:
«Թեպետ ընդամենը մի քանի ամսական է, սակայն արքայադուստր Շարլոտան արդեն քնում է ողջ գիշերն առանց արթնանալու»,- նշել է նա:
Հյուրերի թվում է եղել Ջեֆ Բրեդլին, ով այցելել էր արարողությանը կնոջ և 99-ամյա վետերան հոր հետ: Բրեդլին նշել է, որ իրենք զրուցել են թոռնիկների մասին, և Չարլզը պատմել է Շարլոտայի մասին:
Ավելի վաղ համացանցում տարածվել էին արքայադստեր առաջին լուսանկարները:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել