Կիևի մերձակա նավթաբազայում հրդեհից տուժածների թիվը հասել է 20-ի
Աշխարհ
Կիևի մարզի նավթաբազայում հրդեհի հետևանքով տուժածների թվաքանակը հասել է 20-ի: Նրանցից հինգը զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նավթաբազան, որտեղ պարբերաբար պայթյուններ են տեղի ունենում, այրվում է արդեն հինգերորդ օրը: Ավելի վաղ հաղորդվել էր 18 տուժածների մասին: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հարուցվել է մի քանի քրեական գործ, դիտարկվում է հրդեհի պատճառների մի քանի վարկած, ներառյալ աշխատողների անփութությունը, հրկիզումը և վնասարարությունը: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ բազան պատկանում է հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատին և պատշաճ ձևով ձևակերպված չի եղել:
«Արտակարգ բուժօգնության և աղետների բժշկության Կիևի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Վասիլկովյան շրջանի Կրյաչկի գյուղում «ԲՌՍՄ Նաֆտա» նավթի պահեստարաններում հրդեհի հետևանքով տուժել է քսան մարդ. չորսը զոհվել են տեղում, մեկը մահացել է բուժհիմնարկում, հինգին ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել, տասը մարդ ստացիոնար բուժում է ստանում»,-ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել