Կիևում հեղափոխությունն իրականացվել է նացիստ հանցագործների կողմից. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Վաշինգտոնի կողմից ակտիվորեն աջակցվող հեղաշրջումը Կիևում իրականացվել է նացիստական հանցագործների ձեռքով: Այդ մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից` ի նկատի ունենալով «Ազովի» գումարտակի մարտիկներին, գրում է «Ինտերֆաքսը»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը` գումարտակի վերապատրաստման համար նախատեսվող ֆինանսավորման արգելքի հետ կապված:
«Պահանջվել է ավելի քան մեկ տարի, որպեսզի ԱՄՆ-ի Կոնգրեսում կարողանան տեսնել, որ այդ միավորումը բացահայտ նացիստների հավաքույթ է: Սակայն ավելի լավ է ուշ, քան երբեք: Հաջորդ տրամաբանական քայլը` ճանաչել, վերջապես, որ Կիևում նախորդ տարվա հեղաշրջումը, որն ակտիվորեն աջակցում էր Վաշինգտոնը, իրականացվել է նույն նացիստական հանցագործների կողմից», - ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել