Պատժամիջոցները Ռուսաստանի վրա ազդելու միակ մեխանիզմն են. Փաուեր
Աշխարհ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Կիևում Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել ավելի ակտիվորեն վերահսկել երկրում բարեփոխումների իրագործման ընթացքը, հայտնում է Euronews հեռուստաալիքը:
Փաուերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը աջակցում է այդ գործընթացին, և կոչ է արել ագրեսիայի համար մեկուսացնել Ռուսաստանին. «Որևէ մեկը չի ցանկանում վնաս պատճառել ռուսական տնտեսությանը: Սակայն Ռուսաստանը պետք է հետևանքներ կրի իր ագրեսիայի համար դիվանագիտական ու տնտեսական մեկուսացման հետևանքով, ինչն արդեն իսկ տեղի է ունեցել, ինչպես նաև հետագա ագրեսիայի դեպքում»:
Փաուերի խոսքով` Ուկրաինայի արևելքի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, և որ պատժամիջոցները Ռուսաստանի վրա ազդելու միակ մեխանիզմն են:
Ընդգծվում է, որ Փաուերի ուկրաինական այցի հիմնական նպատակներից մեկը եղել է Մինսկյան պայմանավորվածություններին աջակցելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ գրասենյակը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել