Սիրիական Տարտուս քաղաքում բացվել է Ս. Աստվածամոր անունը կրող մզկիթ
Աշխարհ
Սիրիայի Տարտուս քաղաքում բացվել է Ս. Աստվածամոր անունը կրող մզկիթ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Այն աշխարհում առաջին մզկիթն է, որը կրում է Ս. Աստվածամոր անունը: Բացումը կատարել է Սիրիայի կրոնական կալվածքների նախարարը:
Այդ առթիով նախարարը նշել է, որ Ս. Աստվածամոր անունը կրող մզկիթի կառուցումը վկայություն է Սիրիայում քրիստոնյա-իսլամ խաղաղ համակեցության:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիուս Աֆրամ Երկրորդին և եկեղեցու անդամներին: Հանդիպման ընթացքում եկեղեցու անդամները հաստատել են, որ Սիրիան կար և մնում է բոլոր սիրիացիների հայրենիք' անկախ իրենց հավատքից:
Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը շեշտել է, որ ահաբեկիչների նպատակն է Մերձավոր Արևելքում մասնատել հասարակությունը, հատկապես Սիրիայում: Նրա խոսքով՝ պետք է հավատարիմ մնալ բարոյական արժեքներին' հիմնված հանդուրժողականության, ներման ու կրոնի ազատության վրա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել