Ֆրանսիայում «խելացի բիկինի» են ստեղծել
Աշխարհ
Ֆրանսիական Spinali Design ստարտապը ներկայացրել է «խելացի լողազգեստ», որն օգնում է իր տիրոջը խուսափել արևայրուկներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Local-ը:
Բիկինիի մեջ ներսարված է ուլտրամանուշակագույն ճառագայթման հանովի և անջրաթափանց տվիչ, որը գրանցում է օդի ջերմաստիճանը և այն համադրում տիրոջ վերաբերյալ տեղեկատվության, մասնավորապես, մաշկի տեսակի հետ: Դրանից հետո լողազգեստը ծանուցում է ուղարկում այն մասին, որ արևապաշտպան քսուքից օգտվելու ժամանակն է: Դա արվում է հավելվածի օգնությամբ, որը տեղակայված է տիրոջ սմարթֆոնում:
Լողազգեստի մշակողներն իրենք իրենց ստեղծածը անվանում են «կապակցող բիկինի» (bikini connectռ): Ընկերությունը «խելացի լողազգեստի» ստեղծման մասին հայտարարել էր դեռ մայիսին, իսկ այն վաճառքի կհանվի այս շաբաթ: Ներկայում հասանելի է միայն այդ լողազգեստի՝ կանանց համար նախատեսված տարբերակը, իսկ այն կարելի է ձեռք բերել 149 եվրոյով:
Spinali Design-ի հիմնադիր Մարի Սպինալիի խոսքով՝ նման բիկինի ստեղծելու գաղափարն իր մեջ ծնվել է այն ժամանակ, երբ ինքը տեսել է, թե ինչպես է անծանոթ աղջիկն այրվածքներ ստացել լողափին: «Ես նայեցի նրա վրա և մտածեցի՝ ինչու նա ոչ մի միջոց չի օգտագործում, ինչու չի օգտվում քսուքից կամ թաքնվում ստվերում»,-պատմել է նա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել