Էլիզաբեթ II թագուհու ընդունելության ժամանակ զինվորականը հարվածել է աղջկան (տեսանյութ)
Աշխարհ
Էլիզաբեթ II թագուհու Ուելս կատարած այցի ընթացքում բրիտանացի զինվորականը պատահաբար հարվածել է երեխայի գլխին՝ փոխանցում է "Россия 24"-ը:
6-ամյա աղջնակը հանձնել է թագուհուն ծաղկեփունջն ու խոնարհվել: Թագուհին վերցրել է ծաղիկները և այդ պահին պահակախմբի զինվորը՝ պատվի առնելով, թափահարել է ձեռքն ու պատահաբար հարվածել երեխային այնպիսի ուժով, որ աղջկա գլխից գլխարկը ցած է ընկել: Աղջիկը ցնցվել է հարվածից և լաց եղել, սակայն ներկաներից ոչ ոք նույնիսկ չի փորձել հանգստացնել նրան:
Ակնհայտ է, որ արարողակարգը չխախտելու համար, բոլորը ձևացրեցին, թե ոչինչ չի պատահել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել