ԱՀԿ-ը Հարավային Կորեային կոչ է արել սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները MERS համաճարակի պատճառով
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները խոստովանել են, որ Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի բռնկումը «մեծ ու լուրջ է», և որ պետք է ակնկալել հիվանդության նոր դեպքեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Հարավային Կորեայի կառավարության և ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարելու համատեղ առաքելության հայտարությանը:
ԱՀԿ-ն ճանաչել է, որ խնդիրը չի կարող լուծվել կարճ ժամկետում: Կազմակերպության փորձագետները կոչ են արել սահմանափակել հիվանդների և նրանց հետ շփում ունեցած անձանց ուղևորություններն արտասահման, հայտնում է «Chosun Ilbo» թերթը: Կարանտինից արդյունքի հասնելու համար, ինչպես հայտարարել են ԱՀԿ-ից, կպահանջվեն շաբաթներ:
Հարավային Կորեայի Առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է Մերձարևելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշի վարակի մոտ 12 նոր դեպքի մասին: Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 138-ի, 14-ը` մահացել են:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել