Բաքվում Պուտինը և Ղարիբաշվիլին չեն շփվել միմյանց հետ
Աշխարհ
Բաքվում Առաջին Եվրոպական խաղերի բացմանը ներկա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միմյանց հետ չեն շփվել: Այս մասին հայտնում է "Грузия Online"-ը` հղում անելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին:
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում կայացել է Առաջին Եվրոպական խաղերի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և մի շարք այլ երկրների ու կառավարությունների ղեկավարներ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել