Ջրհեղեղի հետևանքով Թբլիսիում մահացել է Կենդանաբանական այգու երկու աշխատակից
Վրաստան
Թբիլիսիում անցած գիշեր ջրհեղեղի հետևանքով մահացել է կենդանաբանական այգու երկու աշխատակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ փրկարարները երկու անձանց' գիշերը հերթապահող կնոջ և տղամարդու դիերը գտել են այգու տարածքում: «Փրկարարները որոնում են ևս մեկ տղամարդու, որը նույնպես աշխատել է գիշերային հերթափոխի ժամանակ: Հավանաբար, նա ևս մահացել է»,-նշել է այգու աշխատակիցը:
Թբիլիսիում ջրհեղեղը ողողել է քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներում գտնվող հազարավոր տների առաջին հարկերը, ինչպես նաև վնասել է մի քանի ավտոճանապարհներ:
Ափերից դուրս եկած գետի ջրերը ողողել են քաղաքի կենդանաբանական այգու տարածքը, մի քանի կենդանիներ սատկել են, որոշները փախել են վանդակներից, այդ թվում' գիշատիչներ' արջեր և վագրեր:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով աղետի հետևանքների վերացման նպատակով Արտակարգ խումբ է ձևավորվել, որի մեջ ընդգրկված են ՆԳՆ-ի ներկայացուցիչներ, Թբիլիսիի քաղաքապետարանը և շրջանային կառույցները: Փրկարարներին և զինծառայողներին հաջողվել է տասնյակ մարդկանց փրկել, որոնցից մոտ տասը հոսպիտալացվել է:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել