Վրաստանում հունիսի 15-ը սգո օր է
Վրաստան
Վրաստանի վարչապետը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, վաղը՝ հունիսի 15-ը, սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ ջրհեղեղիզոհերի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը կարկուտով և քամով ուղեկցվող հորդառատ անձրև է տեղացել: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ: Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախչել են տասնյակ գիշատիչ կենդանիներ՝ գայլեր, արջեր, վագրեր:
Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Քաղաքապետը՝ Դավիթ Նամրանիան, հայտարարել է 12 զոհի մասին, սակայն ԶԼՄ-ներն անընդհատ հայտնում են նոր տուժածների մասին:
«Ցավոք սրտի, մենք զոհեր ունենք, և ես ցանկանում են Վրաստանի կառավարության անունից ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին: Սա մեծ ողբերգություն է, և ես ցանկանում են սգո օր հայտարարել: Դրա համար արդեն կա կառավարության համապատասխան հանձնարարականը: Թբիլիսիում հունիսի 13-14-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին կապակցությամբ հունիսի 15-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր»,- ասել է Ղարիբաշվիլին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել