Էստոնիան դրական է գնահատում Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը
Աշխարհ
Էստոնիան որպես դրական ազդանշան է գնահատում Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունն ավելացնելու ԱՄՆ-ի ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սվեն Միկսերը: «Այն, որ ռազմական առումով ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամ ԱՄՆ-ն իսկապես մտահոգված է Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգությամբ, իսկապես դրա կան է»,-ընդգծել է նա: Էստոնիայի ՊՆ-ի կարծիքով, Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ԱՄՆ-ի կողմից ռազմական տեխնիկայի տեղակայման հարցը ներառված է հունիսի 24-25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանութւան նախարարների հանդիպման օրակարգում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել