Կիմ Չեն Ընն անձամբ է հետևել նոր տիպի հականավային հրթիռների արձակումներին
Աշխարհ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է նոր տիպի հականավային հրթիռների արձակումներին, որոնք համալրել են երկրի ռազմածովային ուժերի զորամասերի սպառազինությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կորեայի լրատվական գործակալությունը:
Զինավարժություններն անցկացվել են Ճապոնական ծովի ջրատարածքում, որը ԿԺԴՀ-ում ընդունված է անվանել Արևելյան:
Գործակալության տվյալներով՝ բոլոր հրթիռները խոցել են նախանշված թիրախը՝ «պայմանական հակառակորդի նավը»:
ԿԺԴՀ-ի ղեկավարը, որը մարշալի կոչումով գլխավորում է երկրի զինված ուժերը, հայտարարել է, թե նման հրթիռները թույլ կտան «զգալիորեն բարձրացնել երկրի ռազմածովային ուժերի մարտունակությունը»: Կիմ Չեն Ընը նաև կարգադրել է միջոցներ ձեռնարկել ռազմածովային ուժերի հետագա ամրապնդման համար, «ռազմական տեխնոլոգիան և գիտությունը հասցնել համաշխարհային մակարդակի», -հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել