Հարավային Կորեայում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է երկուսով
Աշխարհ
Հարավային Կորեայում ևս երկու մարդ է մահացել մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիուսի (MERS) հարուցած հիվանդությունից, գրանցվել է վարակման հինգ նոր դեպք, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 150-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Այսօրվա դրությամբ վիրուսից մահացել է 17 մարդ: Շուրջ 4,8 հազար բնակչի հանձնարարվել է կարանտինային ռեժիմ պահպանել հիվանդանալու վտանգի պատճառով: Երեխաների ու դեռահասների շրջանում կորոնավիրուսի տարածման երկյուղների պատճառով փակվել է 2,2 հազար կրթական հաստատություն:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արևելքի երկրներ կատարած ուղևորությունից: Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտե ղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:
Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել