Վրաստանում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է աճել. երկրում սգո օր է հայտարարվել (տեսանյութ)
Վրաստան
Թբիլիսիի կենտրոնում՝ Վերա գետի կիրճում հայտնաբերել է ջրհեղեղի ևս մեկ զոհի մարմին: Դա մի տղամարդ է, ով խեղդամահ է եղել իր մեքենայում: Մեքենան տիղմից և ավազից դուրս բերելուց հետո, դրանում կարող են հայտնաբերել այլ մարմիններ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ այդ մարդը դարձել է ողբերգության 15-րդ զոհը: Պաշտոնապես կա 12 զոհ, որոնցից երեքը կենդանաբանական այգու աշխատակիցներ են: Դեռ մոտ երկու տասնյակ մարդ անհայտ կորած է համարվում: Հաղորդվում է, որ որոնվողներից երկուսն ինքնուրույն են տուն վերադարձել:
Ջրհեղեղի հետևանքով ֆինանսական վնասը, ըստ նախնական տվյալների, կազմել է մոտ 22 մլն դոլար:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել