Նյու Յորքում երեք միլիոն մարդ է դուրս եկել դիտելու պուերտոռիկյան շքերթը
Աշխարհ
Նյու Յորքում՝ Մանհեթենի կենտրոնի Հինգերորդ ավենյուում, տեղի է ունենում ամենամյա պուերտոռիկյան շքերթը: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ՝ շքերթը դիտելու դուրս կգա շուրջ երեք միլիոն մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այս տարի շքերթը գլխավորում է Պուրտո Ռիկոյի նահանգապետը:
Շքերթին նաև մասնակցում է Նյու Յորքի կաթոլիկ կարդինալ Թիմոթի Դոլանը, որը շքերթի սկսվելուց առաջ կանչում էր. «Ալիլուիա՜: Bienvenidos a todos (Բարի գալուստ բոլորի՜ն)», ինչպես նաև օրհնում էր հավաքվածներին:
ԱՄՆ-ի մայրցամաքային մասում բնակվում է ծագումով պուերտոռիկացի շուրջ 5 միլիոն մարդ: Բուն կղզու բնակչությունը հասնում է 3,7 միլիոնի:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել